Խորհրդարանական ընդդիմությունը հանդես է եկել վաղը՝ հունիսի 11-ին՝ 18:30 կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու օրակարգով արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ:
ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ արտահերթ նիստ գումարում է Ազգային ժողովի նախագահը` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի նախաձեռնությամբ, այսինքն՝ 27 պատգամավորի քվեով:
ԱԺ խորհուրդն այսօր կքննարկի ընդդիմության այս նախաձեռնությունը։
Ըստ էության՝ կառավարության հրաժարականի օրակարգով արտակերթ նիստ հրավիրելու հարցը կախված է խորհրդարանական մեծամասնություն հանդիսացող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քվեարկությունից:
Քրիստինա Մուշեղյան