Դիտահորից գողացել էր մալուխները, վերածել պղնձի և հանձնել գունավոր մետաղների ընդունման կետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 6-ին ոստիկանության Մուշի բաժին հաղորդում էր տվել բջջային օպերատորներից մեկի աշխատակիցը և հայտնել, որ հունիսի 4-ից հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող դիտահորից գողացել են ԲԲ ընկերությանը պատկանող մալուխները:

Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է նույն փողոցի բնակիչ 40-ամյա տղամարդը: Հունիսի 7-ին նա ներկայացվել է Մուշի բաժին, որտեղ խոստովանել է, որ դիտահորից գողացել է մալուխները, տեղափոխել իր տան բակ, ապա այրելու միջոցով վերածել պղնձի և հանձնել գունավոր մետաղների ընդունման կետ:

40-ամյա տղամարդը, գունավոր մետաղների ընդունման կետի սեփականատերը և գողոնը ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին:




Լրահոս