![](https://armlur.am/wp-content/uploads/2024/06/030a2248-64b2-446f-9233-a6e0ba7d4b1d.jpg)
ArmLur.am-ը այսօր խորհրդարանում նկատեց, որԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ծառայողական մեքենայի համարները փոխված են: ԱԺ նախագահը մինչ այս շրջում էր 001 HH 01 համարանիշով մեքենայով, բայց նրա ծառայողական մեքենայի համարները փոխվել են, այժմ նա շրջում է 37 CR 641 օպերատիվ համարանիշով մեքենայով:
Հավանաբար քաղաքում տիրող լարված մթնոլորտի եւ իրենց հրաժարականի պահանջով ակցիաների ֆոնին՝ ԱԺ նախագահը որոշել է «անճանաչելի» դառնալ, փոխել է մեքենայի համարանիշները, որպեսզի խուսափի միջադեպերից: