Ոստիկանության պաշտոնյաներ են ատեստավորումից կտրվել.քրեական ոստիկանության ստեղծման հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` Ոստիկանության փոփոխությունների շրջանակում ոստիկանության մարզային վարչություններն այլեւս չեն լինելու, այլ այսուհետ գործելու է ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանությունը։ Եվ ահա մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ այս փոփոխություններին զուգահեռ ոստիկանությունում մեկնարկել է ատեստավորման գործընթացը եւ նրանք, ովքեր ատեստավորման արդյունքում կապահովվեն բարձր ցուցանիշ կկարողանան աշխատել նոր ստեղծվելիք քրեական ոստիկանությունում։

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նոր ստեծվելիք քրեական ոստիկանությունում աշխատելու համար ատեստավորման են մասնակցել նաեւ ոստիկանության մարզային բարձրաստիճան պաշտոնյաներ,ասել է ,թե մարզային պետեր։

Արդյունքում, Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ատեստավորման մասնակցած պաշտոնյաներից շատերը չեն հաղթահարել անցողիկ շեմը եւ կտրվել են։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ատեստավորումից կտրվել են ոստիկանության Արագածոտնի մարզի վարչության պետ Ալեքսանդր Հակոբյանը, Տավուշի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանը,Գեղարքունիքի ոստիկանապետ Արթուր Զոհրաբյանը եւ Վայոց Ձորի ոստիկանապետ Տիգրան Կարապետյանը։

Թե ատեատավորումը չանցած պաշտոնյաներին ինչ ճակատագիր է սպասվում՝ նրանց տուն կուղարկեն, թե համակարգում այլ աշխատանք կառաջարկեն, կհետեւնք զարգացումներին։

Քնար Մանուկյան




Լրահոս