Հայաստանը պատրաստ է 1 ամսում ավարտուն տեսքի բերել խաղաղության պայմանագրի տեսքտը և ստորագրել այն: Այս մասին, այսօր՝ հունիսի 27-ին, Տալլինում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահկնայի հետ համատեղ ասուլիսում։
«Հայաստանն ու Ադրբեջանը բանակցում են: Մենք գրեթե վերջնական տեսքի ենք բերել խաղաղության պայմանագրի նախագծի տեքստը: Հայաստանը պատրաստ է մեկ ամսում ամբողջովին ավարտուն տեսքի բերել խաղաղության պայմանագրի տեսքտը և պայմանագիրը ստորագրել:
Չեմ կարող ասել, որ մեր ադրբեջանցի գործընկերներից դրական արձագանք ենք տեսել այս առաջարկին՝ խաղաղության պայմանագիրը մեկ ամսում ստորագրելուն…
Ես հավատում եմ, որ մենք կատարելու ենք այն՝ փակելով Հարավային Կովկասում հակամարտության էջն ու խաղաղություն ենք բերելու տարածաշրջանում, ես հավատում եմ, որ այս խաղաղությունը շահավետ է լինելու տարածաշրջանի երկրների ու դրանց քաղաքացիների համար»,-ասաց Միրզոյանը։