Ինտերպոլի կողմից անցկացված խոշորամասշտաբ գործողության արդյունքում աշխարհի 61 երկրում մոտ 4 000 կիբերհանցագործ է ձերբակալվել։ Այդ մասին նշված է կառույցի տարածած տեղեկագրում։
«Կիբերհանցագործության դեմ պայքարի շրջանակում գլոբալ գործողություն է անցկացվել աշխարհի 61 երկրում։ Առգրավվել է 257 միլիոն դոլար, ձերբակալվել է 3 950 կասկածյալ»,- նշված է հաղորդագրությունում։
Ինտերպոլից հայտնել են նաև, որ կիբերհանցագործության դեմ պայքարին ուղղված այս գործողությունն սկսվել է դեռևս 2023 թվականին։ Հայտնաբերված հանցագործները խարդախություններ են արել հիմնականում ներդրումային ոլորտում և ստեղծել են առցանց գնումների կեղծ կայքեր։