Միասնական սոցիալական ծառայությունը և Ռումինիայի հանրային ծառայություններ տրամադրող պետական մարմինը կհամագործակցեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Վիլնյուսում հանդիպում է ունեցել Ռումինիայի աշխատանքի և սոցիալական համերաշխության նախարար Սիմոնա Բուկուրա Օպրեսկուի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր․ պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցություն սկսել Միասնական սոցիալական ծառայության և Ռումինիայի հանրային ծառայություններ տրամադրող պետական մարմնի միջև։

Ընդգծել են նաև «Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի կնքման կարևորությունը և պատրաստակամություն հայտնել սահմանված ժամկետներին համապատասխան՝ անհրաժեշտ ընթացք ապահովել։

Հանդիպման ավարտին կողմերն անդրադարձել են նաև փորձի փոխանակման համատեքստում փոխադարձ այցերի կազմակերպման կարևորությանը։




Լրահոս