Ոստիկանապետի հրահանգով կադրային նշանակումներ են տեղի ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կադրային նշանակումներ են տեղի ունեցել ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հրամաններով:

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի հրամանով ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի պետ Սամվել Ռամազյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և Ա. Հովհաննիսյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ:

Ա. Հովհաննիսյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Էդգար Ավետիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի պետ:

Ոստիկանապետ Ա. Հովհաննիսյանի մեկ այլ հրամանով Գևորգ Ավետիսյանը ազատվել է ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալի պաշտոնից և Ա. Հովհաննիսյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ:




Լրահոս