Երևանի ՀԷԿ-ում հրդեհի մասին ահազանգ է ստացվել. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել այն մասին, որ Հրազդանի կիրճում՝ Երևանի ՀԷԿ-ում հրդեհ է բռնկվել:

Այս մասին տեղեկությունը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեցին ՆԳ նախարարությունից՝ նշելով, որ դեպքի վայրում է փրկարար ծառայության 3 մարտական հաշվարկ, բաց կրակ չկա, ըստ նախնական տեղեկությունների՝ ծխում են մալուխներ:

Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:

Նշենք՝ որոշ լրատվամիջոցներում արված հրապարակումների համաձայն՝ հրդեհի հետևանքով հոսանքազրկված է Արաբկիր վարչական շրջանը: Թե որքանով հոսանքազրկումը կապ ունի հրդեհի հետ՝  հայտնի չէ:




Լրահոս