ՖՈՏՈ․ ՔՊ-ականներն ամենօրյա ռեժիմով քեֆ-ուրախությունների մեջ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած երկրում առկա անվտանգային լրջագույն խնդիրներին եւ հասարակության սոցիալական անբարվոք վիճակին՝ հայրենի իշխանությունները, գրեթե ամենօրյա ռեժիմով, խնջույքների ու քեֆ-ուրախությունների մեջ են:

Հիմա էլ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանն է լուսանկար հրապարակել Վեդիի ՔՊ-ական համայնքապետ Գարիկ Սարգսյանի հետ, որտեղ նրանք համերգի են մասնակցում։

«Վեդիում կրկին տոն էր…

Հ.Գ. նկարում՝ ես, Գարիկը և Արամը (mp3 🙂) Տափի Բերդի ֆոնին (ժողովուրդն այն կոչում է Գևորգ Մարզպետունու անունով)»,-գրել է նա:

Կարող ենք արձանագրել, որ ՔՊ-ականները շարունակում են անհաղորդ մնալ երկրում ստեղծված խնդիրներին:




Լրահոս