ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարդավառին պարեկները մայրաքաղաքում և մարզերում հայտնաբերել են երթևեկության կանոնների 3300 խախտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով հուլիսի 7-ին Վարդավառի տոնակատարության շրջանակում իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում Պարեկային ծառայողները մայրաքաղաքում և մարզերում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3300 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 79 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ 125 վարորդ։ Հայտնաբերվել են նաև չամրակապված վարելու՝ 813, թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով վարելու՝ 170, արագության գերազանցման՝ 255, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 65, և հեռախոսից օգտվելու՝ 64 իրավախախտում։

Պարեկային ծառայությունը հորդորում է լինել օրինապահ, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները. իրավախախտում կատարած վարորդները կենթարկվեն վարչական պատասխանատվության:

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս