ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ ՊՆ-ն երկարաձգեց զորակոչը․ «Օրենքով գողի» որդին ու իրավապահ մարմինները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչո՞ւ ՀՀ կառավարությունը երկարաձգեց 2024 թվականի ամառային զորակոչը:

Բանն այն է, որ իրավապահ համակարգը եւ այլ կառույցներ չեն կարողանում հիմնավորել անձանց առողջական խնդիրներ ունենալու կամ չունենալու հարցը, ինչի արդյունքում էլ որոշել են զորակոչը երկարաձգել:

Օրինակ ArmLur.am-ը հայտնել էր, որ «Օրենքով գող» Օշականցի Գևորիկի որդին՝ Սարգիս Մելիքյանը, հրաժարվում է փորձաքննության ենթարկվել: Իրավապահ մարմինները գրեթե բոլոր իրավական գործընթացներով փորձում են հասնել այն հարցին, որ «Օրենքով գողի» տղան կեղծիքների արդյունքում է ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից։ Ավելին, ArmLur.am-ին հասած տեղեկություների համաձայն, «Օրենքով գող» Օշականցի Գևորիկի որդին այս պահին ազատության մեջ է, սակայն նրա` բանակից ազատման հիմքերն ստուգելու հարցում լուրջ գործընթաց է մեկնարկել:

2024 թվականի հունվարի 31-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության Արագածոտնի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, թե որտեղ է գտնվում Օշական գյուղի բնակիչ 21-ամյա Սարգիս Մելիքյանը:
Shamshyan.com-ը հայտնել էր, որ ԱԱԾ Արագածոտնի մարզային վարչության ծառայողները և նրանց միացած մյուս իրավապահներն Օշականում հայտնաբերել են Ս. Մելիքյանին և բերման ենթարկել ոստիկանության Աշտարակի բաժին:

Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ վերջինիս նկատմամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2023 թվականի հունիսին որոշում է կայացրել որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը: Նրա նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ նախկին Քրօրի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (զինվորական ծառայությունից խուսափել):

Հավելենք նաեւ, որ պաշտոնապես Կառավարությունը հայտնել էր, որ 2024 թվականի ամառային զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգել է մինչև օգոստոսի 15-ը ներառյալ։ Որոշման նախագիծը ներառված է կառավարության հուլիսի 25-ի նիստի չզեկուցվող հարցերի փաթեթում։

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է հայտարարված 2024 թվականի ամառային զորակոչի շրջանակներում զորակոչի ենթակա քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման գործընթացն ավարտին հասցնելու և դրանց արդյունքներով քաղաքացիների զորակոչի կարգավիճակը հստակեցնելու նպատակով զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգելու անհրաժեշտությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս