Դադարեք խաղեր խաղալ. Շառլ Միշելը նամակ է հղել Հայաստանին ու Ադրբեջանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը վերսկսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը, քանի որ տարածաշրջանում լարվածությունը մեծանում է։ Այս մասին ասվում է Politico-ի հոդվածում:

Երկու բարձրաստիճան դիվանագետներ հաստատել են, որ այս ամսվա սկզբին Միշելը Մեծ Բրիտանիայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում երկկողմ հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։

«Բացի այդ, Միշելը նաև նամակ է գրել երկու կողմերին՝ կոչ անելով վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և «ավարտել խաղաղության համաձայնագիրը»՝ առաջընթաց գրանցելով չլուծված հարցերի շուրջ, ինչպիսին է սահմանների սահմանազատումը»,- գրել է պարբերականը:

Նշվում է, որ Բրյուսելում հիասթափությունն աճում է, երբ երկար սպասված համաձայնությունն այդպես էլ իրականություն չդարձավ. hակառակ Միշելի հետ հանդիպումներին` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միմյանց հետ բանակցությունների սեղանի շուրջ նստելու հնարավորություն չգտան։

«Վերջիվերջո, երկու կողմերն էլ պետք է դադարեն խաղեր խաղալ և կնքեն համաձայնագիրը, քանի որ նախագահ Միշելը հնարավոր ամեն ինչ արել է ԵՄ-ի ուժերի սահմաններում խաղաղության համաձայնագրի հասնելու համար»,- ասել է Միշելին մոտ կանգնած ԵՄ բարձրաստիճան դիվանագետը:




Լրահոս