Այսօր մեծանուն գրող Գուրգեն Մահարու ծննդյան օրն է։ Նա ծնվել է Վանում (Հին տոմարով օգոստոսի մեկին, Նոր տոմարով օգոստոսի 14-ին) Իսկական ազգանունը Աճեմյան է: 1915թ.-ին նա ընտանիքով գաղթել է Արևելյան Հայաստան, հարազատների մի մասը զոհվել են ճանապարհին, կորցրել է նաև մորը և եղբորը:
Մահարին Արևելյան Հայաստանում ապրել է որբանոցում, հետո գտել է ողջ մնացած մորը և մյուս հարազատներին։ Տատը, որին նա շատ էր սիրում, մահացել էր գաղթի ճանապարհին, հետագայում Մահարին սիրով ու հումորով տատի մասին պատմում է իր «Մանկություն» վիպակում։
Որբանոցում ծանոթացել է Եղիշե Չարենցի հետ։ Այստեղ էլ սկսվել է իր ստեղծագործագործական կյանքը։ Որբանոցից հետո կյանքի հետագա թափառումների մասին պատմել է «Պատանեկություն» վիպակում։
«Մանկություն» և «Պատանեկություն» ստեղծագործությունները Մահարուն հռչակ բերեցին։ 1936-ին Գուրգեն Մահարուն աքսորեցին և նա 18 տարի անցկացրեց աքսորավայրում:
Մահարին 1953-ին վերադարձել է Երևան և գրել նոր ստեղծագործություններ՝ «Ծաղկած փշալարեր», որը աքսորի տարիների ու աքսորավայրի մասին է, «Այրվող այգեստաններ» վեպը իր հայրենի Վանի մասին:
Գուրգեն Մահարին մահացել է 1969 թվականին։