Պուտինը պնդել է՝ Կուրսկի մարզում ռազմական գործողություններով Կիևը նպատակ ունի ապագա բանակցություններում ամրապնդել դիրքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Կուրսկի շրջանի վրա՝ ապագա բանակցություններում իրենց դիրքերը բարելավելու համար։

Այս մասին Վլադիմիր Պուտինը պնդել է Կուրսկի մարզում ստեղծված իրավիճակի շուրջ հրավիրած խորհրդակցությանը։

Նա դրանով է բացատրել հակամարտության կարգավորման խաղաղ ծրագրին վերադառնալու Մոսկվայի, ինչպես նաև շահագրգիռ և չեզոք միջնորդների առաջարկների մերժումը Կիևի կողմից։

Ռուսաստանի նախագահը չի բացառել Ուկրաինայի կողմից նոր հարձակումները սահմանամերձ շրջանների, այդ թվում՝ Բրյանսկի մարզի վրա։




Լրահոս