Ռուսաստանում տարհանում են Կուրսկի մարզի Գլուշկովի շրջանի բնակիչներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կուրսկի մարզի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիռնովը հայտարարել է Ուկրաինային սահմանակից Գլուշկովի շրջանի բնակիչների հարկադիր տարհանման մասին։

Գործընթացը համակարգում են իրավապահ մարմինները, զինվորականները, տեղական վարչակազմը և «Կուրսկի հայրենասեր» կենտրոնի անդամները՝ ասել է Սմիռնովը։

Ուկրաինայի Զինված ուժերի հարձակման ֆոնին Կուրսկից բացի իրենց տներն են լքում նաև Բելգորոդի մարզի սահմանամերձ շրջանների բնակիչները։ Կուրսկի նահանգապետի պաշտոնակատարի տվյալներով՝ տարածաշրջանում տարհանվել է ավելի քան 120 հազար մարդ։




Լրահոս