ՀՀ Գյուղատնտեսության նախարարության կողմից արված զգուշացումները, թե ցրտահարություն է սպասվում, անսպասելի ընթացք ունեցավ: Գիշերվանից սկսված առատ ձյունը դեռ շարունակում է տեղալ՝ ծաղկած ծառերի վրա աննախադեպ ծանր բեռ դառնալով: Ու դժվար թե նախարարության տված խորհուրդները՝ ավանդական, ծխեցնելու եղանակով ծառերը փրկելու մասին, օգտակար լինեն:
Թեև գյուղատնտեսները օրեր առաջ շտապում էին ասել, որ տարին բերքառատ է լինելու, սակայն գյուղացիները թերևս «կծխեն» կորած բերքի հիշատակը:
Լուսանկարում՝ Երեւանում ծաղկած ծիրանենիներ են, որոնք պատվել են ձյան հաստ շերտով: Ինքներդ կարող եք տրամաբանել, թե բերքի քանի տոկոսը կմնա գարնանային այս ձնից հետո: