Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Իսրայելի հարձակումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեհրանն իրեն «իրավունք և պարտավորություն» է վերապահում պաշտպանվելու այլ երկրների «ագրեսիվ գործողություններից»՝ ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա, ասվում է Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է իրանական տարածքին Իսրայելի հարվածների ֆոնին։

«Ինչպես բազմիցս ընդգծել են Իրանի իրավասու մարմինները, Իրանի Իսլամական Հանրապետությունը, հիմնվելով ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածում արտացոլված օրինական պաշտպանության բնական իրավունքի վրա, իրեն իրավունք և պարտավորություն է վերապահում պաշտպանվելու օտարերկրյա ագրեսիվ գործողություններից», – մեջբերում է Tasnim գործակալությունը իրանական բանակի հայտարարության տեքստը։

Իսրայելի պաշտպանության բանակը շաբաթ գիշեր հայտարարել էր, որ հարվածներ կհասցնի Իրանում ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան հոկտեմբերի 1-ին հրեական պետության վրա հարձակումների։ CBS News-ը, հղում անելով իր աղբյուրին, հայտնում է, որ Իրանի վրա Իսրայելի հարձակումը սահմանափակվել է ռազմական թիրախներով և չի տարածվել միջուկային կամ նավթային օբյեկտների վրա։




Լրահոս