ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել․
«Հանրապետության որոշ տարածքներում՝ հատկապես լեռնային գոտիներում, ժամանակ առ ժամանակ լինում են ձյան տեսքով տեղումներ:
Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու ճանապարհածածկույթի վիճակը՝ հորդորում ենք հատկապես բարձրադիր բնակավայրեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Մաղթում ենք անվտանգ երթևեկություն»։