Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մինչև 23 տարեկանների 81 կգ քաշային ծանրորդների պայքարում Միլենա Խաչատրյանը պոկում վարժությունում բարձրացրեց 96 կգ: Այս վարժությունում նա դարձավ արծաթե մեդալակիր:
Հրում վարժությունում նա ֆիքսեց միայն 122 կգ: Այստեղ ևս նա նվաճեց փոքր արծաթե մեդալ: Երկամարտի 218 կգ արդյունքով Խաչատրյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության փոխչեմպիոն: