ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պետք չէր դատախազին վերևում նստացնել, տպավորություն էր` սովետական դատավարություն է. Սիմոնյանը` Քոչարյանի ղեկավարությամբ տեղի ունեցած լսումների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության արտահերթ նիստ կա: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Հարցին՝ Անդրանիկ Քոչարյանին հեռացնելու կամ վարքը քննարկելու հարց կա՞ օրակարգում, նա արձագանքեց. «Վարչությունը որևիցե հարց չի քննարկում՝ մեկին հեռացնելու կամ ինչ-որ ձևով պաշտոնանկ անելու, մենք քննարկում ենք այն ինֆորմացիան, որը առկա է, ու այդ ինֆորմացիայի հիման վրա որոշում ենք կայացնում»:

Հարցին՝ Քյարամյանին պետք է լռեցնե՞լ, Սիմոնյանն ասաց. «Չէ՛, պետք չէր բերել-հասցնել այդ իրավիճակին, չէր կարելի դատախազին վերևը նստեցնել: Ինձ մոտ տպավորություն էր, որ ինչ-որ Սովետական Միության դատավարության է տեղի ունենում, և ներքևը ամբաստանյալներն են, վերևը դատավորն ու դատախազությունն է»:

Մանրամասները՝ տեսանյութում։

 




Լրահոս