Նախօրեին ArmLur.am-ը գրել էր, որ կեսգիշերին «Դվին» հյուրանոցի մոտակայքում, որտեղ հարևանությամբ գտնվում է նաև կառավարական ամառանոցը, հրավառություն էր եղել:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերի 10-ին ԱԱԾ պետական պահպանության պետ Սարգիս Հովհաննիսյանը, ըստ մամուլի, ազատվել էր աշխատանքից այն պատճառով, որ մեծ հրավառություն էր եղել նույն «Դվին» հյուրանոցի տարածքում, սակայն նախապես ՊՊԾ-ն տեղեկացված չէր այդ մասին, հետևաբար՝ նաև վարչապետը:
Հավելենք, որ ըստ օրենքի հրավառություն անելը արգելվում է՝ սկսած ժամը 23։00-ից մինչև 07։00-ն, իսկ օրենքը խախտելու դեպքում օրինախախտը կտուգանվի մինչև 3 միլիոն դրամի չափով։
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ArmLur.am-ին փոխանցեցին, որ հրավառություն իրականացնողը հայտնաբերվել է, իրականացվում է վարչարարություն։
Աննա Սրապիոնյան