ՖՈՏՈ․ Ե՞րբ Հայաստանը կմտնի Եվրամիություն․ GALLUP-ը նոր հարցում է հրապարակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցչությունը հրապարակել է հերթական հետազոտության տվյալները։

Հետազոտությունը կոչվում է «Արա չի՛․․Արքայա»։

Հարկ է նշել, որ հետազոտության ընթացքում կիրառվել է բազմաստիճան, քվոտային ընտրանք: Ընտրանքի առաջնային միավորները` բնակավայրերը, ընտրվել են ՀՀ բոլոր վարչական-տարածքային միավորներից` համամասնորեն:

Հարցազրույցներն իրականացվել են Հայաստանի 10մարզերում  և Երևանի բոլոր համայնքներում` ՀՀ բնակչության բաշխմանը համամասնորեն: Հարցվողների հեռախոսահամարներն ընտրվել են պատահական գեներացված համարներից:

Հեռախոսային հարցումների արդյունքում հարցումը կազմվել է 1100 պատասխանի հիման վրա։

Քաղաքացիներից հարցրել են, թե ինչ եք կարծում, Հայաստանն Ուկրաինայից և Մոլդովայից ավելի շուտ Եվրամիությանն անդամակցելու շանսեր ունի արդյոք։
Հարցված քաղաքացիների 52%-ը կտրուկ ոչ է պատասխանել այս երևույթին, 15%-ը՝ կարծում է, որ Հայաստանն ավելի շուտ կմտնի Եվրամիություն, քան Ուկրաինան կամ Մոլդովան, 13%-ը՝ չգիտի կամ դժվարանում է պատասխանել։

Էմմա Միքայելյան




Լրահոս