Կոստան բաց կթողնի «Բարսելոնայի» հետ պատասխան հանդիպումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնում է Marca.com-ը ՝ Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի «Բարսելոնայի» հետ պատասխան հանդիպումը։

Հարձակվողը վնասվածք է ստացել «Նոու Կամպում» կայացած «Բարսելոնա» – «Ատլետիկո» խաղի ժամանակ (1:1):

Ապաքինվելու համար խաղացողից կպահանջվի 7-10 օր:

Հիշեցնենք, որ «Ատլետիկո»-«Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 9-ին:




Լրահոս