Հաղթողները կսովորեն ՌԴ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակն է սովորել Ռուսաստանում» մաթեմատիկական միջազգային օլիմպիադիայի հաղթած բարձրդասարանցի հայ աշակերտները հնարավորություն կստանան բարձրագույն կրթությունը շարունակել ռուսական ուսումնական հաստատություններում:

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպանատան առաջին քարտուղար, ՀՀ-ում ռուս համագործակցության ներկայացուցչության ղեկավար Մարկ Կալինինը:

Նրա խոսքով՝ օլիմպիադան անցկացրել են Հայաստան ժամանած ռուսական 5 համալսարանների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Սանկտ Պետերբուրգի և Մոսկվայի համալսանրանների: Օլիմպիադան անցկացվել է հանրապետության մի շարք քաղաքներում՝ Երևանում, Վանաձորում և Գյումրիում։

«Հայաստանում մաթեմատիկական գիտելիքների մակարդակը բավական բարձր է: Դա նկատվում է ոչ միայն Երևանում, այլև՝ մյուս քաղաքներում, որտեղ անցկացվել է օլիմպիադան։ Բացի այդ՝ կարևոր է այն հանգամանքը, որ եթե այլ օլիմպիադաների դեպքում համալսարանական 1 տեղի համար պայքարում է 3 աշակերտ, ապա այս օլիմպիադային 10 տեղի համար պայքարել է 300 աշակերտ, այսինքն՝ մեկ տեղի համար՝ 30 աշակերտ»,- ասաց նա:

Մարկ Կալինինը նաև շեշտեց, որ ծրագիրը լայն հեռանկարներ է բացում հայ դիմորդների համար: «Հայաստանում մաթեմատիկայի այս օլիմպիադան անց է կացվում արդեն երկրորդ անգամ: Եղել են ինչպես փայլուն, այնպես էլ թույլ աշխատանքներ:

Մենք աշակերտներին պատմել ենք համապատասխան բուհերի մասին, որպեսզի նրանք կարողանան իրենց համար առավել նպատակահարմար բուհ ընտրել: Օլիմպիադային բոլոր հաղթողները ուսանելու են ՌԴ կառավարության կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակներում: Նրանք ստանալու են ՌԴ կողմից հատացվելիք կարթաթոշակ»,- ասաց նա:

Ամփոփելով՝ Կալինը շեշտեց, որ իրենց համար կարևոր է հավաքել լավ դիմորդներ, և որ իրենք ուզում են ունենալ շատ ուսանողներ հատկաես Հայաստանից: «Հայաստանը մեզ շատ հարազատ երկիր է: Օլիմպիադայի հաղթողները կստանան համապատասխան սերտիֆիկատներ և կընդունվեն համապատասխան բուհ՝ առանց քննությունների: Այս ծրագիրը հատուկ միտված է նրան, որ ռուսական բուհեր ավարտող հայ երիտասարդները մնան Հայաստանում: Սա երկկողմանի համագործակցություն է»:

Ասուլիսի վերջում տեղի ունեցավ օլիմպիադայի հաղթողների պարգևատրման արարողությունը:




Լրահոս