Կարատեի աշխարհի հայազգի չեմպիոնը վրաերթի է ենթարկել երիտասարդ աղջկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարատեի աշխարհի չեմպիոն Վադիմ Տոնոյանն իր Audi TT ավտոմեքենայով Մոսկվայում վրաերթի է ենթարկել 20-ամյա Մարիա Գորդեևային  եւ դիմել փախուստի:Ականատեսների օգնությամբ ոստիկանությունը շուտով հայտնաբերել է մեքենան եւ գտել է տիրոջը։ Վադիմը խոստովանել է, որ ինքն է վրաերթի ենթարկել աղջկան։ Տուժածի վիճակը չափազանց ծանր է: Բժիշկները ախտորոշել են բաց գանգոսկրային կոտրվածք:Չեմպիոնի հայրը՝ Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր Խորեն Տոնոյանը, ասել է, թե իր որդին մեղավոր չէ, քանի որ աղջիկը փողոցն անցել է կարմիր լույսի տակով եւ հեռախոսով խոսելով։ Սակայն, ըստ ոստիկանների, փողոցի այդ հատվածում, որտեղ տեղի է ունեցել դեպքը, լուսացույց չկա։Վադիմ Տոնոյանն ազատ է արձակվել՝ քաղաքից չբացակայելու մասին ստորագրությամբ։ Հարազատների խոսքերով՝ 20-ամյա չեմպիոնը գտնվում է շոկային վիճակում։Հարուցվել է քրեական գործ։




Լրահոս