Ամբողջ գիշեր հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի տարբեր հատվածներում չեն դադարել միջադեպերն ու փոխհրաձգությունը: Հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել Տավուշի մարզի Բերդավան գյուղի մերձակա պաշտպանական դիրքերում: Հակառակորդը կրակ է բացել Ղազախի շրջանի Քեմերլի գյուղի մոտակայքից: Փոխհրաձգություն է գրանցվել ինչպես Աղդամի շրջանի Յուսիֆջանլի, այնպես էլ Ֆիզուլու Գարախանբեյլի բնակավայրերի տարածքում: Առավոտյան ժամը 5-ի սահմաններում ավտոմատային և գնդացրային կրակոցներ են արձակվել Ջեբրայիլի Մեհդիլի գյուղին մոտ գտնվող հայկական պաշտպանական ամրությունների ուղղությամբ: Նշված բոլոր դեպքերում մեր սահմանապահները լռեցրել են թշնամուն:
Հայ-ադրբեջանական սահմանին ամբողջ գիշեր փոխհրաձգությունը չի դադարել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ