Մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Երևանի մետրոյում կհնչեն մաեստրոյի լավագույն ստեղծագործություններից։ Այս մասին տեղեկացնում են Երևանի մետրոպոլիտենից:
«Այս նախաձեռնության շրջանակում հնարավորություն կունենանք լսել նաև նրան նվիրված հատուկ ստեղծագործություն՝ «Jamais» («Երբեք») երգը։ Երգի խոսքերի հեղինակը Բատիստ Ֆոմերն է, երաժշտության հեղինակը՝ երիտասարդ կոմպոզիտոր Շուշան Սարգսյանը։
Երգը կատարում են հայտնի արտիստներ Ֆրանսիայից և Հայաստանից․ Հելեն Սեգարա, Ժուլիեն Դասեն, Ջուլիանա Գրիգորյան, Սոնա Ռուբենյան, Գևորգ Հակոբյան,Մաշա Մնջոյան, Աննա Խաչատրյան, Արամ MP3, Հովհաննես Այվազյան, Էրիկ Կարապետյան;
Վայելենք Ազնավուրի արվեստի կախարդանքը Երևանի մետրոյում»,- ասված է հաղորդագրության մեջ։