ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՈՒՄԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԻԼԻՈՆՆԵՐԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի՝ «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակում կազմակերպված «Երիտասարդի երազանք» նախագծի բարեգործական ընթրիքին մասնակից Գաբրիել Չեմբերջյանը իրավապահների տեսադաշտում է։

 

«Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ «Փյունիկ» հիմնադրամի նախագահ Գաբրիել Ջեմբերջանի նկատմամբ քրեական վարույթ են հարուցել փողերի լվացման մեղադրանքով:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի՝ «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակում կազմակերպված «Երիտասարդի երազանք» նախագծի բարեգործական ընթրիքին մասնակցել է 62 հաջողակ տղամարդ գործարար, ինչի արդյունքում «Իմ Քայլը» հիմնադրամը հավաքել է 62 մլն դրամ: Հայտնում են «Իմ քայլը» հիմնադրամից:

Ուսումնասիրելով՝ ովքեր են «Իմ Քայլը» հիմնադրամի նվիրատուները՝ «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքիր փաստեր է արձանագրում։

Այսպիսով՝ «Իմ Քայլը» հիմնադրամի երեկույթին մասնակցել է Գաբրիել Չեմբերջյանը, որը, հավանաբար, 2019 թվականին եւս մասնակցել է դրամահավաքին, որի ընթացքում նվիրատվության չափը սկսվել է 1000 դրամից, ոչ թե մեկ միլիոնից։

Ըստ շրջանառվող լուրերի՝ այդ ժամանակ հանգանակվել էր 25 հազար ԱՄՆ դոլար։ Հարկ է նշել, որ Գաբրիել Չեմբերջյանը «Փյունիկ» բարեգործական հիմնադիր-նախագահ Գաբրիել Ջեմբերջին է։

Տարածված տեղեկությունների համաձայն՝ «Իմ քայլը» հիմնադրամի վերջին դրամահավաքին Չեմբերջյանը նվիրաբերել է 50 հազար դոլար։

«ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի»-ն հիմնադրվել է 2010 թվականի հուլիսի 20-ին, որի 40 տոկոս բաժնետերը, ըստ լուրերի, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամն է։

2018 թվականին «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի»-ի մյուս՝ 20 տոկոսի սեփականատերը «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մեկ այլ անդամ է, ըստ տեղեկությունների՝ ընկերության մնացած 20 տոկոսը պատկանում է Լիլիթ Բագրատյանին, ով ընկերության հիմնադիր Գոռ Առաքելյանի մայրն է։

ՊԵԿ-ի քննչական վարչության քննիչների եւ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները 10 հասցեներում, այդ թվում՝ «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ընկերության հիմնադիրների բնակարաններում եւ «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի գրասենյակում կատարել է խուզարկություններ, որից արդյունքների մասին, համաձայն «Հետք»-ի հրապարակման, կոմիտեից տվյալներ չեն հաղորդել։

Համաձայն մամուլի հրապարակումների՝ Գաբրիել Ջեմբերջյանի մասնակցությամբ ընկերությունը 300 մլն դրամի վնաս է պատճառել պետությանը։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գաբրիել Ջեմբերջյանը ժամանակի թելադրանքի մարդ է, երբ անհրաժեշտ է, իշխանության հետ է լավ, երբ անհրաժեշտ է՝ ընդդիմության հետ։ Իսկ Աննա Հակոբյանի կազմակերպած երեկույթի մասնակցությունը, կարելի է եզրակացնել, որ մեկ նպատակ ուներ՝ կարճել քրեական գործերը։

«Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ քննիչը միջնորդություն է տարել դատարան` նրան կալանավորելու առաջարկով, սակայն մեղադրանքն այնքան անհիմն է եղել, որ նիկոլական դատարանն անգամ այն չի բավարարել: Դատական համակարգից հաստատեցին կալանքը քննելու միջնորդությունը, սակայն առաջարկեցին դիմել նախաքննական մարմնին` մանրամասներն իմանալու համար:

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

«ՉԱՂ ՌՈՒՍՏԱՄԻ» ԳՈՐԾՈՎ ԴԻՄՈՒՄ Է ԳՐՎԵԼ

Քրեական հեղինակություն «Չաղ Ռուստամի»՝ Ռուստամ Ստեփանյանի գործով դատական նիստը չի կայանա։

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դատախազը դիմում է գրել, որ դատարան չի ներկայանալու:

Հիշեցնենք, որ 2024 թվականի հունիսի 11-ին կրակոցներ էին հնչել Աջափնյակ վարչական շրջանում, եւ սպանվել էր քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանը՝ «Ֆազ»-ը։ ArmLur.am-ը դեպքից անմիջապես հետո գրեց՝ կասկածներ կան, որ Սերգեյ Գրիգորյանի սպանությունը կապ ունի քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյանի` «Չաղ Ռուստամի» հետ, քանի որ վերջիններս լարված հարաբերությունների մեջ են եղել միմյանց հետ. դեպքից երկու ամիս անց այս կասկածները հաստատվեցին: Իրավապահները սպանությունից 2 ամիս անց ձերբակալեցին եւ կալանքի տարան Ռուստամ Ստեփանյանին ու եւս մեկ անձի՝ նրա վարորդին, իսկ բուն սպանություն կատարողները դեռ փնտրվում են:

Նշենք, որ Ռուստամ Ստեփանյանը՝ «Չաղ Ռուստամը» պնդում է, որ կապ չունի քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազի» սպանության կազմակերպման հետ եւ չի ընդունում մեղադրանքը։ Վերջինս այս պահին կալանքը կրում է ԱԱԾ մեկուսարանում։

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս