Հայաստանի հավաքականի ավագը ճանաչվել է Ուրուգվայի առաջնության շաբաթվա լավագույն խաղացող

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Անդրե Սպայթ-Մկրտչյանը ճանաչվել է Ուրուգվայի առաջնության շաբաթվա լավագույն խաղացող։ Այս մասին հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։

«Բիգուա դե Վիլյա Բիառիցում» հանդես եկող Մկրտչյանն օրեր առաջ «Եբրայիկա Մաքաբիի» հետ հաղթական խաղում (113-85) դարձել էր ամենաարդյունավետ խաղացողը: Նա վաստակել էր 29 միավոր, 6 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին և կատարել 8 արդյունավետ փոխանցում:




Լրահոս