ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ-ն չի մտածում ԵԱՏՄ-ն փոխարինել ինչ-որ բանով․ նախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, և այս պահին կառավարության օրակարգում ԵԱՏՄ անդամակցությունից դուրս գալու հրաց չկա: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«ԵՄ-ին անդամակցության գործընթացը զուգահեռ օրակարգ է, ու մեր խնդիրը ոչ թե այդ օրակարգերը քննարկելն է, այլ մեր տնտեսության դիմակայությունն ու մրցունակությունը բարձրացնելն է: Էական չէ՝ ՀՀ-ն կլինի ԵՄ-ում, թե ԵԱՏՄ-ում, մեր տնտեսությունը պետք է ավելացնի մրցունակությունը: Մեր ապրանքները որտեղ էլ լինեն, պետք է մրցունակ լինեն»,- ասաց նա:

Պապոյանը նշեց, որ Հայաստանի տնտեսությունը պետք է լինի անկախ:

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս