Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից հայտնում են.
«Հունվարի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ։
ԱՄՆ Հայոց Արևելյան թեմում Վեհափառ Հայրապետը կմասնակցի ազգային բարերար տիար Սարգիս Բեդևյանի հուղարկավորության արարողությանը։
Այցի ընթացքում Նորին Սրբությունը կհանդիպի նաև թեմական ու ազգային կառույցների ներկայացուցիչների հետ և քննարկումներ կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ծրագրերի շուրջ»։