Հայաստանն ընդգրկվել է Vanity Fair Italy իտալական ամսագրի 2025 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների ցանկում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ զբոսաշրջության կոմիտեն։
«Հայաստանը փոքր է միայն աշխարհագրորեն», – նշում է մարքեթինգի փորձագետ Նադիա Պասկուալը։ Ունենալով հիասքանչ բնություն, հարուստ մշակույթ, ավելի քան 6000 տարվա գինեգործության պատմություն և անսահման հնարավորություններ ակտիվ զբոսաշրջության համար՝ Հայաստանը առաջարկում է անմոռանալի փորձառություններ։
Նա նաև հիշեցնում Հայաստանից դեպի Միլան, Հռոմ և Վենետիկ ուղիղ չվերթների մասին, որոնց շնորհիվ հայաստանյան արկածները ավելի հասանելի են դառնում։