Զախարովան խոսել է ՀՀ տարածքում արտատարածքային միջանցքների ստեղծման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական հեռուստատեսությամբ լրագրողական հայտարարություններին Հայաստանի արձագանքը ՌԴ ԱԳՆ-ի տարակուսանքն է հարուցել։ Այս մասին խոսել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Արձագանքը տարակուսելի է, քանի որ խոսքը վերաբերում է լրագրողի հայտարարությանը։ Եվ մենք միշտ Երեւանից լսել ենք, որ նրանք հավատարիմ են խոսքի ազատությանը»,- հայտնել է Մ. Զախարովան: Ըստ նրա ՌԴ պաշտոնական դիրքորոշումը ՀՀ իշխանություններին լավ հայտնի է։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ մեջբերել է եռակողմ հայտարարությունից հատված ու շեշտել, որ տրանսպորտային հաղորդակցությունների նկատմամբ հսկողությունը պետք է իրականացվի Ռուսաստանի ԱԴԾ սահմանային ծառայության կողմից և կողմերի համաձայնությամբ ապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը։

Ըստ նրա հենց սա է այն տրամաբանությունը, որն ընկած է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի գործունեության հիմքում։

Նրա խոսքով՝ աշխատանքային խմբի շրջանակում հնարավոր է եղել հասնել զգալի գործնական արդյունքների և մոտենալ Ադրբեջանի ու Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնմանն ու կազմակերպմանը։

 




Լրահոս