ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը վստահ է, որ Հայաստանում կանցկացվեն արտահերթ ընտրություններ: «Կոնգրեսը երկրում արդեն քաղաքական մթնոլորտ է փոխել: Եթե Հայ ազգային կոնգրեսը չլիներ, հավատացե՛ք, երկիրն այսօր շատ ավելի վատ վիճակում կլիներ»,-«Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում կարծիք է հայտնել նա: Իսկ հարցին, թե տպավորություն է, որ ժողովուրդը հոգնել է ոչ միայն իշխանություններից, այլեւ Հայ ազգային կոնգրեսից, Միքայելյանն ասել է. «Եթե ժողովուրդը հոգնի Կոնգրեսից, նշանակում է` հոգնել է ինքն իրենից: Բայց Կոնգրեսից հասարակությունը երբեք չի հոգնի»:




Լրահոս