![](https://armlur.am/wp-content/uploads/2025/01/image_750x_660af286203ff.jpg)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը՝ հունվարի 23-ին կմեկնի Դավոս։ Այս մասին «Ազատության»-ը հայտնել է վարչապետի խոսնակը։
Նա կմասնակցի համաշխարհային տնտեսական ֆորումին։ Վարչապետի խոսնակի փոխանցմամբ՝ Փաշինյանը Դավոսում կմասնակցի պանելային քննարկումների, որին կմասնակցի նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Հայաստանի վարչապետի հանդիպումների, այդ թվում՝ Փաշինյան- Ալիև բանակցությունների մասին Երևանը չի հաղորդել։