Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը հունվարի 23-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ղրղզստանի ԱԳ նախարարների առանձնազրույցը, որին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը։ Տեղի կունենա փաստաթղթերի ստորագրում։

Հանդիպման արդյունքներով Արարատ Միրզոյանը և Ժեենբեկ Կուլուբաևը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:




Լրահոս