Մոտոցիկլիստը մահացել է մրցարշավում ստացած վնասվածքներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանացի մոտոցիկլիստ Կամերոն Վոգը մահացել է հանրահայտ «Աբու-Դաբի դեզերտ չելենջ» մրցարշավի ժամանակ ստացված վնասվածքներից: Այդ մասին հաղորդել են մրցարշավի մասնակիցները, տեղեկացնում է itar-tass.com-ը:

Վթարը տեղի է ունեցել վազքուղու 155-րդ կիլոմետրին: Կամերոնին հայտնաբերել է լեհ մրցարշավորդ Յակուբ Փշիգոնսկին: Նա առաջին օգնությունն է ցուցաբերել մարզիկին, ինչպես նաև կանչել է բժիշկներին` արբանյակով տագնապի ազդանշան ուղարկելով: 13 րոպեի ընթացքում ուղղաթիռով դեպքի վայր են հասել բժիշկները, որոնք տուժածին հասցրել են հիվանդանոց: Սակայն կեսգիշերից հետո Վոգը մահացել է:

Կազմակերպիչները ցավակցությոն են հայտնել մրցարշավորդի մտերիմներին և հարազատներին:




Լրահոս