ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կարծում եմ` այդ նույն մոտեցումները մեզ համար հաղթահարելի է մինչեւ վերջ Ազգային Ժողովը տանել այն ուղղվածության, որը մինչեւ այսօր եղել է»:

Գալուստ Սահակյան

Իհարկե, շատ դժվար է Գալուստ Սահակյանի ասածների մեջ տրամաբանություն ու միտք գտնելը, բայց փորձենք հասկանալ, թե ինչ է ցանկանում ասել նա: Գրիգորիչն ուզում է համոզել, որ Ազգային Ժողովը կարող է եւ նախագահ չունենալ` «յոլա գնալով» փոխխոսնակի ղեկավարմամբ: Անշուշտ, կարող է, եթե մի ողջ խորհրդարան ղեկավարվել է Հովիկ Աբրահամյանի հրահանգներով, ապա հաստատ կարող է աշխատել նաեւ առանց նրա: Այնպես որ, Գալուստ Գրիգորիչը ճիշտ է ասում, երբ նշում է, որ մոտեցումները հաղթահարելի են: Բայց հետաքրքիրը խորհրդարանի ուղղվածության մասին է, որը մինչ օրս եղել է: Թե որն է այն, որեւէ մեկի համար պարզ չէ:




Լրահոս