Եվս մեկ Բուշ հավակնում է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան Ֆլորիդա նահանգի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը` ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերի եղբայրը, չի բացառել, որ ԱՄՆ-ի նախագահի 2016թ. ընտրություններում կառաջադրի իր թեկնածությունը:

«Այս հարցով վերջնական որոշում ես կկայացնեմ մինչև այս տարվա վերջը: Առայժմ ես աշխատում եմ այդ մասին չմտածել»,-կիրակի օրը Fox News հեռուստատեսությանը տրված հարցազրույցում հայտարարել է Բուշը:

Վերլուծաբանների կարծիքով՝ եղբոր քաղաքական ժառանգությունը վատ ծառայություն կմատուցի Ջեբ Բուշին: ԱՄՆ-ի 43-րդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերը, որն իր պաշտոնից հեռացավ 2009թ. հունվարից, դարձավ երկրի պատմության մեջ ամենաքիչ սիրված նախագահներից մեկը: 2016թ. ընտրություններում Դեմոկրատական կուսակցության ամենահավանական թեկնածուներն են համարվում նախկին պետքարտուղար Հիլարի Քլինտոնը և փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը:




Լրահոս