Այսօր Խորհրդարանում մեկնարկել էր Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հարցով արտախորհրդարանական ուժերի նախաձեռնության քննարկումը:
«Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը քննարկվում էր ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ասաց, որ «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը կընդգրկվի հաջորդ քառօրյա նիստերի օրակարգում։
Սակայն քննարկումումից հետո ՔՊ-ական Արման Եղոյանին ինչ-որ բան բարկացրեց, և նա սկսեց մե՛կ ՀԿ անդամների հետ վիճել, մե՛կ՝ լրագրողների։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան