Նիկոլ Փաշինյանն ու իշխանական վերնախավը այսօր սյցելել էին «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Այնտեղ էին նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, փոխվարչապետներ Տիգրան Խաչատրյանն ու Մհեր Գրիգորյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԱԾ պետ Արմեն Աբազյանը, այլ նախարարներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ:
Փաշինյանի այցից հետո լրագրողներին թույլ չտվեցին մոտենալ պաշտոնյաներին, նրանք առանց հարցերի պատասխանելու հեռացան։