2024թ-ի տարեվերջին լայվերի և ստատուսների սիրահար Նիկոլ Փաշինյանն ու կինը՝ Աննա Հակոբյանը սկսեցին համատեղ փոդքասթերի շարք՝ հենց Կառավարական առանձնատնից։
Մինչ օրս Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հրապարակել են ընտանեկան փոդքասթի 4 թողարկում, որոնց ընթացքում իշխանական զույգը անդրադարձել է իրենց հասցեին տարածված քննարկումներին, Աննա Հակոբյանին սպասարկող մեքենաներին և փորձում էին հանրությանը հրամցնել իրական և պատմական Հայաստանի մասին իրենց պատկերացումները։ Նիկոլ Փաշինյանն այնքան կարևորություն էր տալիս իր փոդքասթներին, որ անգամ դրանց միջոցով արձագանքում էր Ալիևի՝ Հայաստանի հասցեին հնչեցրած սպառնալիքներին։
Որքան էլ Նիկոլ Փաշինյանն ու կինն իրենց սոցցանցերի դիտելիության ցուցիչները հրապարակեն, իբրեւ հետաքրքրությունը իրենց ընտանիքի հանդեպ գնալով մեծանում է,
թվերն այլ բանի մասին են խոսում:
ArmLur.am-ը նկատեց, որ հանրության հետաքրքրությունը գնալով նվազում է Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանի փոդքասթերի նկատմամբ:
Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի փոդքասթի առաջին թողարկման դիտումները 35.000 էր, երկրորդ թողարկման դիտելիությունը միանգամից իջել է 18 000-ի:
Իշխանական զույգի երրորդ փոդքասթը դիտել է 12.000 հոգի, իսկ վերջին թողարկումը 11.000 հոգի:
Այսինքն, եթե փոդքասթի առաջին թողարկումը հանրության շրջանում բուռն քննարկվեց, ինչն էլ իր հերթին ապահովեց դիտելիությունը թողարկման, ապա արդեն մյուս թողարկումների նկատմամբ հանրության հետաքրքրությունը գնալով նվազել է։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քրիստինա Մուշեղյան