ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ եք անում քաղաքապետարանում, մենակ փո՞ղ եք լափում. ահազանգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ ArmLur.am-ին ահազանգել են Թբիլիսյան խճուղի 3/14 շենքի բնակիչները, որ իրենց շենքում ջուր չկա, կոյուղիները խցանված են և կեղտաջրերը լցվում էին նկուղ: ArmLur.am-ի հրապարակումից հետո շենքում ջուրը վերականգնվեց, սակայն այսօր կրկին բնակիչները ահազանգում են, որ խնդիրը նոր թափ է առել և իրավիճակը ավելի բարդացել է:

ArmLur.am-ին տրամադրած տեսանյութում քաղաքացին մանրամասն ներկայացնում է իրավիճակը:

ArmLur.am-ի հետ զրույցում նա ասաց, որ դիմել է տարբեր կառույցների՝ այդ թվում և «Վեոլիա ջուր» ընկերություն, սակայն ոչ մի արձագանք՝ խնդիրը շարունակում է չլուծված մնալ:

Քաղաքացիները այցելել են «Վեոլիա ջուր» ընկերություն, սակայն այնտեղ կրկին ոչ ոք չի արձագանքել խնդրին:

ArmLur.am-ը կապ հաստատեց «Վեոլիա ջուր» ընկերության մամուլի քարտուղար Կարինե Կարապետյանի հետ մեկնաբանություն ստանալու նպատակով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս