Այսօր 44-օրյա պատերազմի մասնակից Հայկ Աղաջանյանի կնոջ՝ Տաթև Այվազյանի ծննդյան տարեդարձն է։
Տաթև Այվազյանն ինստագրամյան իր միկրոբլոգի էջում ջերմ տեսանյութ է հրապարակել, որտեղ իրեն շնորհավորում են ամուսինն ու ընկերները։
Տեսանյութին կից Տաթևը գրառում է կատարել․ «Էնքան երջանիկ եմ ու էնքան շնորհակալ եմ Աստծուն իմ կյանքում գտնվող մարդկանց համար։ Կյանքիս մյուս գժոտ տարին համարում եմ սկսված
Հ․Գ․ գժվում եմ քո համար Հայկ»։
Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարի 9-ին լույս աշխարհ է եկել զույգի երկրորդ որդին՝ Միհրանը։
Ա․Ս․