Դուբայից Մոսկվա թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կասպից ծովի վրայով թռչելիս աղետի ազդանշան տված Դուբայ-Մոսկվա չվերթն իրականացնող ուղևորատար Boeing-ն ընդհատել է թռիչքը և վայրէջք է կատարել ՌԴ Աստրախան քաղաքում: Այդ մասին Интерфакс-ին հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայությունից:

Նշվում է, որ DP992 չվերթն իրականացնող Boeing 737-ը աղետի ազդանշան է ուղարկել ուղեբեռի խցիկում հրդեհի սենսորի գործարկումից հետո: Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Աստրախանում։

Ուղևորներն ու անձնակազմը չեն տուժել։




Լրահոս