Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցիան զգուշացրել է Ռուսաստանին ` չգրավել իր երկիրը:
Նա երեկ երեկոյան զանգահարել է Լավրովին հենց այդ պահանջով:
«Ես հայտնեցի մեր մտահոգությունը այդ հարցի վերաբերյալ և զգուշացրեցի նրան որևէ ռազմական ուժ չօգտագործել՝ Ուկրաինայի արևելյան շրջանի ռուսներին պաշտպանելու համար, քանի որ մենք ունենք համապատասխան միջոցները և ուժը ռուսներին և ռուսախոսներին պաշտպանելու համար»,- ասել է նա Քրիսթիան Ամանփուրի հետ հարցազրույցի ժամանակ:
Ռուսամետ ուժերը գրավել են արևելյան Ուկրաինայի քաղաքների որոշ պետական շենքեր և հայտարարում են, որ Ռուսաստանը ցանկանում է «անդամահատել» իրենց երկիրը ՝ կրկնելով Ղրիմի օրինակը:
Դեշչիցիան հայտնել է նաև, որ Լավրովը իրեն հավատացրել է, թե արդեն հետ են կանչում իրենց զինվորներին Ուկրաինայի սահմաններից: «Բայց եթե Ռուսաստանը մեզ չլսի, հաջորդ քայլը պետք է լինի պատժամիջոցների և ճնշման գործադրում ՝ Ռուսաստանի վրա»,- ասել է նա ` տեղեկացնում է CNN-ը: