ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԺ-ի օթյակում մենք ձայնազուրկ ենք եղել․ հաջորդին ուրիշ է լինելու․ անհետ կորած զինվորի հոր վրդովմունքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020թ․-ի պատերազմի ժամանակ անհետ կորածների թվում է պայմանագրային զինծառայող Ռուդիկ Ալեքսանյանը:

Պատերազմի ժամանակ Ռուդիկ Ալեքսանյանը եղել է Էջմիածնի «Քիմիական զորամասի» կազմում։ 2020թ-ի հոկտեմբերի 21-ին Կովսականում իրականացրած մարտական գործողությունից հետո 62 հոգանոց անձնակազմից 40-ը հետ չի եկել։ Հետագայում նրանցից հինգը վերադարձել է գերությունից, յոթի մարմինը նույնականացվել է, իսկ մնացած 28-ից մինչ այս պահը որևէ տեղեկություն չկա։

Հունվարի 31-ին Ազգային ժողովում է եղել նաեւ անհետ կորած զինծառայող Ռուդիկ Ալեքսանյանի հայրը՝ Վիտյա Ալեքսանյանը, ու վրդովված հայտնեց, որ տարել, փակել են օթյակում, ինչու՞:

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս