ՀՀ Վերահսկիչ պալատի կայքէջից տեղեկանում ենք, որ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամում կատարած ստուգումների արդյունքները հաստատում են, որ նախկինում ՕԵԿ-ական, ներկայումս ԲՀԿ-ական Թամար Պողոսյանի ղեկավարած տարիներին այդտեղ ֆինանսական չարաշահումներ են կատարվել: «Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Թամար Պողոսյանից: Վերջինս երեւի այդ լուրը կարդացել էր news.am լրատվական կայքից, այդ իսկ պատճառով ասաց. «Ես կտրականապես հերքում եմ news.am-ի մեկնաբանությունը, ստուգումների արդյունքի վերաբերյալ եզրակացությունը, դա բացառապես news.am-ի խմբագրությանն ա, ոչ մի կապ չունի: Ոչ մի ֆինանսական չարաշահում եզրակացության մեջ գոյություն չունի: Ես կտրականապես հերքում եմ եւ խնդրում եմ` այսքանը հրապարակե՛ք, դուք վաղը դա հերքե՛ք, ես մնացածը կորոշեմ: Դրա մասին ուշ իմացա, զբաղված էի հանդիպումներով եւ պաշտոնապես հերքում կտամ, ես ասում եմ բացառապես ոչ մի չարաշահում… մի բառ անգամ չկա ստուգումների ողջ եզրակացության մեջ, սա իմ կողմից պաշտոնական պատասխան է»: Իհարկե, հասկանալի է, որ Թամարա Պողոսյանն այնքան է նյարդայնացել, որ ինֆորմացիայի սկզբնաղբյուրը շփոթում է` զայրույթը թափելով լրատվական կայքի վրա: Բայց արժե խոսելուց առաջ մի փոքր մտածել: Այս դեպքում կարծում ենք` չէր խանգարի:
ԹԱՄԱՐԸ ՀԵՐՔՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ