ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արդար չի ասել՝ պատրաստ չէինք ձյանը, աշխատել է 80 միավոր տեխնիկա, 300-ից ավել աշխատակից. Արեյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյան մանրամասներ է հայտնել մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներից։ Նա հայտնել է, որ մոբիլիզացվել է ձնամաքրման 38 մասնագիտացված մեքենա, ներառյալ՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի մեքենաները, նաև վարչական շրջանի ղեկավարների նախաձեռնությամբ մասնավոր այլ տեխնիկա է ներգրավվել։ Նա հայտնել է, որ ձնամաքրման աշխատանքներին մասնակցել է թվով 80 տեխնիկա, նաև՝ մասնակցել է 300-ից ավելի աշխատակից։

«Ասել պատրաստ չէինք՝ ճիշտ չի լինի, արդար չի լինի: Փետրվարի 21-ին ժամը 18:00-ից մինչև 22:30 ունեցել ենք խցանումներ, դժվարանցանելի փողոցներ: Խցանումների պատճառով ԵԱՍՄ տեխնիկան հայտնվել է խցափակումների մեջ և չի կարողացել ժամանակին հասնել փողոցներ»,- հայտնել է Արեյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս